ՊԵԿ-ը տեղեկացնում է imID համակարգում առաջացած խնդիրների մասին
1 րոպեի ընթերցում

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ «Իմ ԱյԴի» ՓԲԸի կողմից ստացված տեղեկատվության համաձայն, էլեկտրոնային ստորագրության imID համակարգում 2026 թվականի սեպտեմբերի 3-ին ժամը 14։45-ից առկա են խնդիրներ։
«Միաժամանակ, հայտնում ենք, որ կատարվում են աշխատանքներ՝ հնարավորինս արագ համակարգի բնականոն ռեժիմով աշխատանքի վերականգնման համար։
Հայցում ենք հարկ վճարողների ներողամտությունը՝ պատճառված անհարմարության համար»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության մեջ։