Տնտեսություն

«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ

3 րոպեի ընթերցում

«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ

«Օրրան» բարեգործական ՀԿ-ի սաները սեպտեմբերի 1-ին նոր ուսումնական տարին դիմավորեցին անհրաժեշտ պարագաներով՝ «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ։

«Մի դրամի ուժի» օգոստոս ամսվա ողջ հասույթը՝ 4․719․020 դրամ, Իդրամ և IDBank ընկերությունները փոխանցել են «Օրրան»-ին։

«Այս համագործակցության նպատակը նոր ուսումնական տարին երեխաների համար տոն դարձնելն է։ Երեխաներն անգամ կատակում էին, որ նոր իրերով դպրոց գնալու ցանկությունն ավելի մեծ էր։ Մենք շատ օգտատերեր ունենք, ովքեր հատուկ ընտրում են Idram&IDBank հավելվածով վճարումները, որպեսզի Իդրամն ու IDBank-ն իրենց յուրաքանչյուր վճարումից 1 դրամ ուղղեն որևէ հիմնադրամի։ Մեզ համար սա շատ կարևոր է, որովհետև բարեգործությունը միայն միջոցներ տրամադրելը չէ, այլ նաև նպաստելն է այն բոլոր միջոցառումների ու ծրագրերի զարգացմանը, որոնք մեկ որոշման արդյունքում կարող են կյանքեր փոխել», - նշեց Իդրամի և IDBank-ի Հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը։

Օգոստոս ամսվա «Մի դրամի ուժը» նախաձեռնության արդյունքներն ընկերությունների ներկայացուցիչներն ամփոփեցին «Օրրան»-ում՝ երեխաների պատրաստած գեղեցիկ միջոցառման, երգ ու պարի և սեպտեմբերյան վառ տրամադրության ուղեկցությամբ։

«Բարեգործությունը վարակիչ է․ երբ մարդը մեկ անգամ օգնում է ու զգում դրա կարևորությունը, այլևս երբեք կանգ չի առնում։ Ուրախ ենք, որ Իդրամն ու IDBank-ը որպես այս կարևոր նախաձեռնության շահառու մեզ ընտրեցին նոր ուսումնական տարվան ընդառաջ, քանի որ մենք տեսնում ենք, թե որքան կարևոր է երեխաների համար պատշաճ հագնված, նոր պայուսակով ու գրենական պիտույքներով դպրոց գնալը՝ լիարժեքության զգացում ունենալով», - ասաց «Օրրան» բարեգործական ՀԿ-ի հիմնադիր-տնօրեն Արմինե Հովհաննիսյանը։

«Մի դրամի ուժը» շարունակում է աջակցել սոցիալական, համայնքային և կրթական կարևոր նախաձեռնություններին։ Նախաձեռնության բարի գործերին միանալու համար անհրաժեշտ է պարզապես վճարումները կատարել Idram&IDBank հավելվածով, IDBanking.am և banking.idram.am առցանց հարթակներով, Իդրամի և IDBank-ի տերմինալներով, և յուրաքանչյուր վճարման դիմաց ընկերությունները մեկ դրամ կուղղեն կարևոր ծրագրերին։

IDBANK ԵՎ ԻԴՐԱՄ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում