Հրդեհ Արագածոտնի մարզի Նոր Արամուս գյուղում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ-ում սեպտեմբերի 26-ին` ժամը 12.42-ին, ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Նոր Ամանոս գյուղում այրվում է անասնագոմի տանիք: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, հրդեհը մեկուսացվել է ժամը 13.22-ին, մարվել` 13.35-ին: Այրվել է Կ.Գ.-ին պատկանող անասնագոմի տանիքի եղեգյա ծածկը` մոտ 30 քմ մակերեսով: