Գյումրու Գեղարվեստի ակադեմիայի մոտ մեքենա է այրվել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ-ում սեպտեմբերի 26-ին` ժամը 10.55-ին, ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Անկախության հրապարկում` Գեղարվեստի ակադեմիայի շենքի դիմաց, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, հրդեհը մեկուսացվել է ժամը 11.09-ին, մարվել` 11.20-ին: Այրվել են Ա.Բ.-ին պատկանող «ՎԱԶ-2170» մակնիշի 88 DQ 003 պետհամարանիշի ավտոմեքենայի սրահը և շարժիչի հատվածի պլաստմասե դետալները: