Մարզային

Այգեզարդ-Քաղցրաշեն ավտոճանապարհի վթարի հետեւանքով զոհվել են հինգ ուղեւորներից երեքը

2 րոպեի ընթերցում

Այգեզարդ-Քաղցրաշեն ավտոճանապարհի վթարի հետեւանքով զոհվել են հինգ ուղեւորներից երեքը

ԱՐՏԱՇԱՏ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 25-ի առավոտյան 08:30-ին Արարատի մարզի Այգեզարդ-Քաղցրաշեն ճանապարհին «ֆոլքսվագեն» մակնիշի 99TM 899 պետհամարանիշով մեքենայի վարորդ 21-ամյա Նորայր Հակոբյանը վրաերթի է ենթարկել Վազ 21 06 մակնիշի 13VV 991 պետհամարանիշով մեքենային, որի մեջ գտնված հինգ ուղեւորներից երեքը` 1968 թվականին ծնված Նինա Աբրահամյանը, 1965 թվականին ծնվածներ Մարիա Ղամբարյանը եւ Աննա Աբրահամյանը տեղում մահացել են: Նրանք գնում էին խաղողի հավաքման աշխատանքներին մասնակցելու:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի գլխավոր մասնագետ Քրիստինե Խաչատրյանը, Վազ 21 06 մեքենայի վարորդ 54-ամյա Սարգիս Խաչատրյանը եւ մյուս ուղեւոր Սուրմակ Ֆահրադյանը ծանր վիճակով տեղափոխվել են «Արտաշատ» ԲԿ: Երկոյան վերջինիս վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր եւ նրան տեղափոխել են Երեւան:

Նորայր Հակոբյանն ինքնակամ հանձնվել է ոստիկանության բաժանմունք: Այժմ նա գտնվում է հիվանդանոցում` ոստիկանների հսկողության ներքո` նրա անվտանգությունն ապահովելու նպատակով: Խաչատրյանը նշեց, որ ըստ շրջանառվող լուրերի, Հակոբյանը նշանված էր, եւ նա նույնպես շտապում էր խաղողի հավաքման աշխատանքներին մասնակցելու` որպեսզի հանձնի «Սպայկա» ընկերությանը:

Լիլիթ Մաճկալյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում