Սիրիական բանակը հաջողություն է գրանցել Դամասկոսի Ջոբար թաղամասում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական բանակը հաջողություններ է գրանցել Դամասկոսի արևելքում գտնվող Ջոբար թաղամասում՝ ոչնչացնելով զինյալների թունելները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով լիբանանյան «Ալ Մայադին» կայքը, քրդական ուժերըկասեցրել ենՍիրիայի հյուսիսում գտնվող Այն ալ Արաբ քաղաքի ուղղությամբ ԻԼԻՊ խմբավորման առաջխաղացումը: Աղբյուրի տեղեկացմամբ` սիրիական բանակը պատրաստ է ամբողջովին հսկողություն հաստատել Ադրա գյուղաքաղաքի վրա:

«Ալ Ջազիրա»-ի տեղեկացմամբ` սիրիական բանակը ռմբակոծել է Արևելյան Ղուտայի Դումա քաղաքը, ինչի հետևանքով 6 քաղաքացի է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են: Կառավարական ուժերի և ընդդիմադիրների միջև թեժ մարտեր են ընթանում Ադրա քաղաքում : Կառավարական ուժերը ռմբակոծում են քաղաքը: Ռմբակոծության հետևանքով, ըստ աղբյուրի, 7 քաղաքացի է զոհվել:

Սեպտեմբերի 25-ի գիշերը ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների նախաձեռնությամբ օդային հարվածներն ուղղվել են Դեր Զորի ալ Մայադին քաղաքում, Կուրիա և Բակրաս գյուղաքաղաքներում ԻԼԻՊ-ի դիրքերին: Հարվածներն ուղղվել են նաև նավթային բազաների վրա:

Հայերեն

COP17-ի բացման հանդիսավոր արարողություն․ ՈՒՂԻՂ

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամներն ԱԱ-ի եզրափակիչում են

Ծանրորդ Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն

Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը