Մարզային

Նոր Հաճն քաղաքում մթերային խանութ է այրվել

1 րոպեի ընթերցում

Նոր Հաճն քաղաքում մթերային խանութ է այրվել

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ-ում սեպտեմբերի 25-ին` ժամը 05.56-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի Տորոզյան փողոցի թիվ 6 շենքում գտնվող մթերային խանութից ծուխ է նկատվում:Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, պարզվել է, որ Գ. Ս.-ին պատկանող «Մամոյաններ» ՍՊԸ-ին պատկանող մթերային խանութում այրվում է 2 սառնարան: Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.20-ին, մարվել՝ 06.33-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում