Սիրիայի ընդդիմադիր կոալիցիան հույսեր է կապում ԱՄՆ օդային հարվածների հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիան ողջունել է Արևմուտքի օդային հարվածները Սիրիայի տարածքում, «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» խմբավորման դեմ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, կոալիցիայի հայտարարության մեջ նշվել է, որ այս ամենն իրենց կօգնի պայքարելու Սիրիայի Նախագահ Բաշար ալ Ասադի դեմ: Կոալիցիայի մամուլի քարտուղար Մանզար Ակբիկը հայտարարել է, որ օդային հարվածները կուժեղացնեն ընդդիմությանը Ասադի դեմ պատերազմում՝ ավելացնելով, որ ԻԼԻՊ-ի դեմ արշավը պետք է շարունակվի մինչև խմբավորման Սիրիայի տարածքից հեռանալը:

Բացի այդ, կոալիցիայի նախագահ Հադի Բահրան կոչ է ուղղել բոլոր կողմերին` շարունակել ճնշում գործադրել Ասադի համակարգի վրա:

ԱՄՆ-ը և նրա դաշնակից երկրները սեպտեմբերի 23-ին օդային հարվածներ են հասցրել Սիրիայի Ռակկա և Իդլիբ մարզերում ԻԼԻՊ խմբավորման հենակետերին, ինչի արդյունքում տասնյակ ահաբեկիչներ սպանվել են, ոչնչացվել են նրանց զենքերը:

Տեղեկություններ կան, որ մոտ 50 հարվածներ են ուղղվել Ռակկայում և Դեր Զորում ԻԼԻՊ-ի դիրքերին: Սիրիայի տարածքում ԻԼԻՊ խմբավորման դիրքերի ուղղությամբ ԱՄՆ-ի օդային հարվածներին մասնակցել է արաբական 5երկիր՝ Հորդանանը, Բահրեյնը, Քաթարը, Սաուդյան Արաբիան և Արաբական Միացյալ Էմիրությունները:

Հայերեն

COP17-ի բացման հանդիսավոր արարողություն․ ՈՒՂԻՂ

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամներն ԱԱ-ի եզրափակիչում են

Ծանրորդ Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն

Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը