Դամասկոսի մի քանի թաղամասերում հրասանդներ են ընկել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դամասկոսի մի քանի թաղամասերում հրասանդներ են ընկել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, ոստիկանությունը տեղեկացրել է, որ հրասանդ է ընկել Ադաուի թաղամասում, ինչի հետևանքով մեկ մարդ է վիրավորվել է, նյութական վնասներ են կրել մի քանի տներ: Բացի այդ, ևս մեկ հրասանդ է ընկել Կուսուր թաղամասում, ինչի հետևանքով մեկ քաղաքացի է վիրավորվել: Աղբյուրը տեղեկացնում է, որ մեկ այլ հրասանդ ընկել է Մազրաա թաղամասի Իման մզկիթի մոտ՝ պատճառելով նյութական վնասներ:

Ռազմական աղբյուրները տեղեկացնում են, որ բանակի ստորաբաժանումներից մեկը մեծ թվով զինյալներ է ոչնչացրել Դամասկոսի Այն Թուրմա գյուղում: Հարձակում է իրականացվել նրանց հավաքատեղիների վրա: Սպանվել և վիրավորվել են տասնյակ զինյալներ:

«Ալ Ջազիրա»-ն տեղեկացնում է, որ կառավարական օդային ուժերը ռմբակոծում են Կունեյտրայի շրջանի Թել ալ Մալ բնակավայրը, ինչպես նաև բախումներ են ընթանում Նոր Կունեյտրա և Համիդիե բնակավայրերի մերձակայքում: Աղբյուրի տեղեկացմամբ` կառավարական ուժերը ռմաբոկծում են Գոլանի բարձունքների սահմանագիծը: Մյուս կողմից, Հալեպի Սալիհին, Բաբ Նեյրաբ և Մաադի թաղամասերը ռմբակոծվում են վառվող նյութերով:

Նախօրեին 50 մարդ է զոհվել, ավելի քան 80-ը վիրավորվել է ալ Բաբ քաղաքի ռմբակոծության հետևանքով:

Սիրիայում ավելի քան 3 տարի շարունակվող հակամարտության զոհ է դարձել 190 հազարից ավելի մարդ:

Հայերեն

COP17-ի բացման հանդիսավոր արարողություն․ ՈՒՂԻՂ

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամներն ԱԱ-ի եզրափակիչում են

Ծանրորդ Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն

Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը