Մարզային

Լուսագյուղ համայնքում երկհարկանի տուն է այրվել

1 րոպեի ընթերցում

Լուսագյուղ համայնքում երկհարկանի տուն է այրվել

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ-ում սեպտեմբերի 17-ին` ժամը 06.51-ին, տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Լուսագյուղի 16-րդ փողոցի տներից մեկի տանիքում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, հրդեհը մեկուսացվել է ժամը 07.05-ին, մարվել՝ 07.10-ին: Այրվել են երկհարկանի տան տանիքի փայտյա կոնստրուկցիաները՝ 5 քմ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում