Մարզային

Գյումրիում «Վոլկսվագեն Ջետտա» մակնիշի մեքենա է այրվել

1 րոպեի ընթերցում

Գյումրիում «Վոլկսվագեն Ջետտա» մակնիշի մեքենա է այրվել

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ-ում սեպտեմբերի 14-ին` ժամը 04.54-ին, տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի 8-րդ զինվորական թաղամասի թիվ 11 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, հրդեհը մեկուսացվել է ժամը 05.18-ին, մարվել` 05.55-ին: Ամբողջությամբ այրվել է «Վոլկսվագեն Ջետտա» մակնիշի 34 ST 130 պետհամարանիշով ավտոմեքենան և «Վոլկսվագեն Պասատ» մակնիշի 15 SO 323 պետհամարանիշով ավտոմեքենայի աջակողմյան հատվածը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում