Սիրիական բանակն ազատագրել է Համայի Հալֆայա գյուղաքաղաքը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի զինված ուժերն, ազգային պաշտպանական ուժերի հետ համագործակցության արդյունքում վերահսկողություն են հաստատել Համայի մարզի Հալֆայա գյուղաքաղաքի և մերձակա տարածքների վրա՝ վերականգնելով անվտանգությունն ու կայունությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, Համայի հյուսիսային գյուղերում տեղի ունեցած բախումների ժամանակ տասնյակ զինյալներ են սպանվե, ոչնչացվել են նրանց զենքերը: Սպանված զինյալները «Իսլամական ճակատ» «Ջաբհա ան Նուսրա» խմբավորման անդամներ են: Զինյալներից շատերը վայր են դրել զենքերը և հանձնվել իշխանություններին:

Հալֆայա գյուղաքաղաքում գտնվում էր զինյալների հենակետը, իսկ այժմ բարձրացվել է սիրիական դրոշը: Գյուղի հրապարակը լցվել է մարդկանով, ովքեր տոնում են հաղթանակը:

Ավելի վաղ Լիբանանյան «Ալ Մայադին» կայքը տեղեկացրել էր, որ Հալեպի Տաանա գյուղում սիրիական բանակի հետ բախումների ժամանակ սպանվել է ԴԱԻՇ խմբավորման ղեկավար Աբու Հաֆս ալ Յամինին:

Դամասկոսի Դուելաա թաղամասում սեպտեմբերի 12-ին հրասանդ ընկնելու հետևանքով 12 քաղաքացիներ են վիրավորվել, վնասվել են մերձակայքում գտնվող տները, մեքենաները, խանութները:

Հայերեն

COP17-ի բացման հանդիսավոր արարողություն․ ՈՒՂԻՂ

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամներն ԱԱ-ի եզրափակիչում են

Ծանրորդ Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն

Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը