Սիրիական բանակը տարածքներ է գրավել Հասաքեի շրջանում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի հյուսիսում գտնվող Մարաա գյուղի մերձակայքում բախումներ են ընթանում «Իսլամական ճակատ» և ԻԼԻՊ խմբավորումների միջև: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով լիբանանյան «Ալ Մայադին» կայքը, ականապատ մեքենա է պայթել Ռակկա քաղաքի առաջին թաղամասում, որտեղ հսկողություն են հաստատել ԻԼԻՊ խմբավորումը: Կան զոհեր և վիրավորներ, որոնց թիվը չի նշվում:

Սիրիական բանակը մեծ տարածքներ է ազատագրել Հասաքեի հարավում գտնվող Ղույրան թաղամասում զինյալների ուժերին հարվածներ հասցնելուց հետո: Սիրիական բանակը պատրաստ է հսկողություն հաստատել Մահրադայի մերձակայքում գտնվող մի քանի կարևոր կետերի վրա:

ՍԱՆԱ գործակալության տեղեկացմամբ` սիրիական բանակը Դամասկոսի Ջոբար, Այն Թուրմա թաղամասերում հարձակում է գործել «Ջաբհա ան Նուսրա» խմբավորման դիրքերի վրա, ինչի հետևանքով մեծ թվով զինյալներ են սպանվել: Դամասկոսի Քաշքուլ թաղամասում սեպտեմբերի 11-ին հրասանդներ են ընկել. մեկ քաղաքի վիրավորվել է: Շրջակայքում գտնվող շինությունները և մեքենաները նյութական վնասներ են կրել:

ՄԱԿ-ի տվյալներով, սիրիական եռամյա հակամարտության ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 150 հազարը:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում