Աբովյանում «Օպել»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել
1 րոպեի ընթերցում
![Աբովյանում «Օպել»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2014/09/775798.jpg)
ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ-ում սեպտեմբերի 11-ին` ժամը 09.25-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Աբովյան քաղաքի Նոր Հաճն-Նոր Արտամետ ավտոճանապարհի 3-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, պարզվել է դեռևս չբացահայտված հանգամանքներում Ա. Հ.-ին պատկանող «Օպել» մակնիշի 34 RC 946 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել: Հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը և հոսանքազրկել ավտոմեքենան: