Մարզային

Արագյուղի մոտ «Իսուզու»-ն բախվել է քարակույտի. կա 2 տուժած

1 րոպեի ընթերցում

Արագյուղի մոտ «Իսուզու»-ն բախվել է քարակույտի. կա 2 տուժած

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ-ում սեպտեմբերի 10-ին` ժամը 03.23-ին, ահազանգ է ստացվել, որ հանրապետական նշանակության Հ-4 ավտոճանապարհի Եղվարդ-Զորավան հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել քարերի մեջ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, պարզվել է, որ Արագյուղի վերջնամասում «Իսուզու» մակնիշի 34 NZ 032 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել քարակույտին:

Ավտոմեքենայի վարորդ՝ 1985թ. ծնված Ս. Խ.-ն և ուղևոր Մ. Ղ.-ն մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղ Ս. Խ.-ը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել, իսկ Մ. Ղ.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսնաքազրկել, գազազրկել են ավտոմեքենան և դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատված:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում