Մարզային

Իջևանում «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենա է այրվել

1 րոպեի ընթերցում

Իջևանում «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենա է այրվել

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ-ում սեպտեմբերի 3-ին` ժամը 00.30-ին, ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի ուսումնարանի ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, պարզվել է, որ Նալբանդյան փողոցի թիվ 3 հասցեում այրվում է Ա.Մ.-ին պատկանող «ՎԱԶ-2106» մակնիշի 34 TT 872 պետհամարանիշի ավտոմեքենան: Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.43-ին, մարվել՝ 00.48-ին: Այրվել են շարժիչի ձախակողմյան հատվածը, ցուցիչների վահանակը և սրահի առաստաղը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում