Իրավունք

Երևանում «Կիա»-ն վրաերթի է ենթարկել 84-ամյա կնոջ

1 րոպեի ընթերցում

Երևանում «Կիա»-ն վրաերթի է ենթարկել 84-ամյա կնոջ

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կիա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը օգոստոսի 27-ին` ժամը 15.00-ին, Երևանի Սեբաստիայի և Րաֆֆու փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 84-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, կատարվում է քննություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում