Մարզային

Տաշիրում «Օպել»-ը հարվածել է «ԳԱԶ 3110»-ի և կողաշրջվել

1 րոպեի ընթերցում

Տաշիրում «Օպել»-ը հարվածել է «ԳԱԶ 3110»-ի և կողաշրջվել

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ-ում օգոստոսի 22-ին` ժամը 23.49-ին, ահազանգ է ստացվել, որԼոռու մարզի Տաշիր քաղաքի Երևանյան խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Երևանյան փողոցի թիվ 188 շենքի մոտակայքում բախվել են «ԳԱԶ 3110» մակնիշի 22 SS348 պ/հ (վարորդ Ռ. Մ.) և «Օպել» մակնիշի 34 ՕA 566 պ/հ (վարորդ Ռ. Փ., ծնվ. 1985 թ.) ավտոմեքենաները, ինչից «Օպել» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել և հարվածել է էլեկտրական լարերի սյանը. տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարներն ուղղել են ավտոմեքենաները, հոսանքազրկել, դադարեցրել գազի արտահոսքը և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում