Երևան-Իջևան ճանապարհին բախվել են «ԳԱԶ-5301» և «Տոյոտա Յարիս» մակնիշի մեքենաներ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան-Իջևան ճանապարհի 59-րդ կմ-ին օգոստոսի 19-ին` ժամը 16.00-ի սահմաններում, իրար են բախվել «ԳԱԶ-5301» և «Տոյոտա Յարիս» մակնիշի ավտոմեքենաներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, «ԳԱԶ-5301»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: