Արտերկրում հանդես եկող Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներին հրավերներ են ուղարկվել

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտերկրում հանդես եկող ազգային հավաքական թիմերի ֆուտբոլիստներին պաշտոնական կամ ընկերական հանդիպումներին մասնակցելու նպատակով ազգային հավաքականներ հրավիրելու ՖԻՖԱ-ի ընթացակարգերի համաձայն` ՀՖՖ հավաքական թիմերի բաժինը պաշտոնական հրավերներ է ուղարկել համապատասխան ակումբներին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստներից Հայաստանի ազգային հավաքական է հրավիրել հետեւյալ ֆուտբոլիստներին.

Ռոման Բերեզովսկի, «Դինամո», Մոսկվա, Ռուսաստան

Ռոբերտ Արզումանյան, «Ակտոբե», Ղազախստան

Արթուր Եդիգարյան, «Կայրաթ», Ղազախստան

Կառլեն Մկրտչյան, առանց ակումբ

Հենրիխ Մխիթարյան «Բորուսիա», Դորտմունդ, Գերմանիա

Էդգար Մանուչարյան «Ուրալ», Ռուսաստան

Գևորգ Ղազարյան «Օլիմպիակոս», Հունաստան

Նորայր Ասլանյան, «Ալմեր Սիթի», Հոլանդիա

Արթուր Սարկիսով, «Վոլգա», Ռուսաստան

Մաուրո Գևգեոզյան, «Ալիանսա», Պերու

Մարկոս Պիզելի, «Ակտոբե», Ղազախստան

Հրայր Մկոյան, «Էսթեղլալ», Իրան

Զավեն Բադոյան, «Գոմել», Բելառուս

Արտերկրում հանդես եկող մյուս ֆուտբոլիստների անունները Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը կհրապարակի գործնական ուղևորությունից վերադառնալուց հետո:

Օգոստոսի 17-ին Շալադնը կայցելի ՆՀՀ Մակեդոնիա, որտեղ կհետևի Հովհաննես Համբարձումյանի և Արտակ Դաշյանի ելույթներին՝ ՆՀՀ Մակեդոնիայի առաջնության «Բրեգոլնիցա Ստիպա»-«Վարդար» հանդիպմանը:

Այնուհետև Հայաստանի ազգային հավաքականի մարզիչը կուղևորվի Իրան: Օգոստոսի 19-ին Թեհրանում կկայանա Իրանի առաջնության «Էսթեղլալ»-«Սաիպա» հանդիպումը, որի ընթացքում Բեռնար Շալանդը կդիտի «Էսթեղլալում» հանդես եկող Հրայր Մկոյանի խաղը:

Հայաստանի ազգային առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստների հրավերները կուղարկվեն ավելի ուշ:

Հիշեցնենք որ Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 3-ին կանցկացնի ընկերական հանդիպում Լատվիայի ընտրանու հետ, իսկ սեպտեմբերի 7-ին Կոպենհագենում կհանդիպի Դանիայի հավաքականին ԵՎՐՈ-2016 մրցաշարի ընտրական փուլի շրջանակներում:

Հայերեն

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին

Ռուսաստանի և Եգիպտոսի նախագահները քննարկել են խոշոր նախագծերի իրականացումը

«Tour of Armenia»-ի երկրորդ օրը շուրջ 177 կմ երկարությամբ երթուղին առաջինը հաղթահարել է իտալացի Ֆեդերիկո Իակոմոնին

Իրանը և Պարսից ծոցի երկրները սեպտեմբերի 14-ին կքննարկեն նավագնացության հարցը Հորմուզում

Հայաստանի և Լեհաստանի ԶՈՒ գլխավոր շտաբների պետերի միջև հանդիպում է կայացել

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ստորին պալատը մերժել է էվթանազիայի մասին օրինագիծը

Ռուսաստանի Դաշնության և Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահները հանդիպել են

Կյանքից հեռացել է Նորվեգիայի արքայադուստր Աստրիդը

Հութիները հայտարարել են Կարմիր ծովի ևս վեց շրջան գրավելու մասին

Մանվել Քեշիշյանն ազատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ռազմավարական հաղորդակցության վարչության պետի պաշտոնից