Իրավունք

Երևան-Երասխ ճանապարհին «Օպել Վեկտրա»-ն բախվել է «ՎԱԶ-2107»-ի

1 րոպեի ընթերցում

Երևան-Երասխ ճանապարհին «Օպել Վեկտրա»-ն բախվել է «ՎԱԶ-2107»-ի

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան-Երասխ ճանապարհի 57-րդ կմ-ին օգոստոսի 12-ին` ժամը 12.30-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի: «ՎԱԶ-2107»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, կատարվում է քննություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում