Երևանի Աբովյան փողոցում «ԳԱԶել»-ը վրաերթի է ենթարկել 47-ամյա կնոջ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ԳԱԶել-32213» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Աբովյան փողոցի թիվ 36 շենքի մոտ օգոստոսի 9-ին` ժամը 13.00-ին, վրաերթի է ենթարկել 47-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, կատարվում է քննություն: