Բանակցություններից հետո Լավրովը խոսել է ղարաբաղյան կարգավորման և ՀՀ Մաքսային միությանը միանալու մասին

2 րոպեի ընթերցում

ՍՈՉԻ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Ադրբեջանի նախագահները Սոչիում կայացած հանդիպման ժամանակ պատրաստակամություն են հայտնել շարունակել երկխոսությունը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: «Հանդիպումն օգտակար է եղել: Նախագահները կրկին բարձր մակարդակով վերահաստատեցին իրենց հանձնառությունը համանախագող երկրների առաջարկած սկզբունքներին, իսկ այդ սկզբունքները կայանում են նրանում, որ հարկավոր է գտնել հակամարտության խաղաղ կարգավորման ուղիներ` հիմնված տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման իրավունքը հարգելու սկբունքի վրա»,- ասել է Լավրովը: ՌԴ արտաքին գործերի նախարարը նշել է, որ վերահաստատվել է բարձր մակարդակով երկխոսության շարունակության անհրաժեշտությունը՝ իսկ ՌԴ-ն, որպես համանախագահող երկիր, ամեն կերպ օժանդակելու է դրան:

Լավրովը մանրամասնել է, որ ԼՂ հակամարտության կարգավորման հետ կապված ամենաբարդ հարցերը դեռևս լուծված չեն: Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հայտնել են հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու պատրաստակամության մասին:

ՌԴ արտաքին գործերի նախարարը անդրադարձել է նաև Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հարցին՝ ասելով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի խանգարելու Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը: «Հայաստանը Մաքսային միություն է մտնում որպես Հայաստան: Լեռնային Ղարաբաղն այս հարցի հետ ընդհանրապես կապ չունի, ինչպես ոչ մեկ անգամ հայտարարել է Հայաստանի նախագահը»,- հայտարարել է նա:

Տեսանյութը՝ Արմնյուս հեռուստաընկերության

Հայերեն English Русский

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները

Իտալիայի կառավարությունը բողոքի ակցիաների ֆոնին օգնություն է հատկացնում վարորդներին, ֆերմերներին և ձկնորսներին

Հոկտեմբերի 23-ի միջոցառումների անոնս

Միջազգային քրեական դատարանն արժանացել է ԵՄ Սախարովի մրցանակին

ԵՏՀ կոլեգիայի անդամը հույս ունի, որ հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումների հարցը մոտ ժամանակներս կլուծվի