Քաղաքականություն

Արցախի նախագահը հանդիպել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ղեկավարած պատվիրակության հետ

1 րոպեի ընթերցում

Արցախի նախագահը հանդիպել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ղեկավարած պատվիրակության հետ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 9-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի ղեկավարած պատվիրակությանը, որի կազմում էին ՀՀ Ազգային ժողովի եւ կառավարության մի խումբ անդամներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են Արցախի եւ Հայաստանի տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր:

Հատուկ ուշադրություն է դարձվել նաեւ սահմաններում տիրող իրավիճակին: Երկուստեք նշվել է, որ ՀՀ-ն եւ ԼՂՀ-ն կողմնակից են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, միեւնույն ժամանակ հարկ եղած դեպքում միասին կպաշտպանեն հայկական երկու պետությունների անկախությունն ու անվտանգությունը, հայ ժողովրդի պատիվն ու արժանապատվությունը:

Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում