Չեխիայիում ավտովթարից 15 ամերիկահայ է վիրավորվել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պրահայից 38 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Ռակովնիկ շրջանի Ռեվնիչով բնակավայրի մոտակայքում մարդատար ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց տարածք եւ բախվել իտալական ավտոբուսին, որի մեջ են եղել 34 ուղեւորներ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Օրեր»-ը, ըստ Չեխիայի Շտապ օգնության մամուլի քարտուղար Պետրա Էֆենբերգովայի, նրանցից 15-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել Կլադնոյի, Ռակովնիկի եւ Պրահայի «Մոտոլ» հիվանդանոցներ։ Ըստ ոստիկանության տեղեկատվության, ավտոբուսի ուղեւորները ԱՄՆ-ից ժամանած հայերի խումբ էին, ովքեր վերադառնալիս են եղել Կարլովի Վարի կատարած էքսկուրսիայից եւ իջեւանել են Պրահայի հյուրանոցներից մեկում։ Վնասվածքների աստիճանները տարբեր են՝ միջին եւ ծանր աստիճանի կոտրվածքներ, ուղեղի ցնցում եւ այլն։ Ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է։

«Մոտոլ» հիվանդանոցի տեղեկատվության բաժնի փոխանցմամբ, իրենց մոտ ընդունված երեք հիվանդները ենթարկվել են բուժզննման եւ դուրս են գրվել: Մյուսների առողջական վիճակի վերաբերյալ տեղեկատվությունը ճշտվում է։ Ոստիկանության ներկայացուցիչ Յարոսլավ Գեբհարտը հայտնել է, որ վիրավորներից մեկի վիճակը շատ ծանր է։ Ոստիկանությունը սկսել է դժբախտ պատահարի հետաքննությունը:

Հայերեն

Որդիները գրտնակի հարվածով սպանել են մորը․ Ոստիկանությունը բացահայտել է ամիսներ առաջ կատարված սպանությունը

Կուբա է ժամանել ԱՄՆ-ից մարդասիրական օգնության առաջին խմբաքանակը՝ Ռուբիոյի նախաձեռնությամբ

ՀԾԿՀ-ն և Հունաստանի կարգավորող մարմինը կհամագործակցեն ջրային ոլորտի կարգավորման ուղղությամբ

Իրանն ու Իրաքն ամրապնդում են հարաբերությունները․ Փեզեշքիանն ընդունել է ալ-Զայիդիին

Սև ծովում թուրքական բեռնանավի վրա անօդաչուի հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել, երեքը՝ վիրավորվել

Գևորգ Պապոյանն ու Դեյվիդ Ալենը քննարկել են ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ին Շուկայական տնտեսություն ունեցող երկրի կարգավիճակ շնորհելու գործընթացը

Երևանում Սայաթ-Նովայի պողոտայում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Իսպանիայում վտանգի առավելագույն մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով

Կայացավ «Վազգեն Պողոսյան» գրքի շնորհանդեսը

Տեղի է ունեցել ԲԸՏՄ ղեկավարին կից խորհրդակցական նիստ