Սիրիայում 56 զինյալ հանձնվել է իշխանություններին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում հուլիսի 25-ին 56 զինյալ վայր է դրել զենք և հանձնվել իշխանություններին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, զինյալները հանձնվել են Դամասկոսում և մերձակա գյուղերում, Դարաայում, Դեր Զորում, Իդլիբում, Հոմսում:

Նախօրեին 78 զինյալներ նույնպես դիմել էին այդ քայլին:

Ավելի վաղ՝ հուլիսի 22-ին, Սիրիայի տարբեր շրջաններում, մասնավորապես, Դամասկոսի գյուղերում, Դարաայում, Իդլիբում, Համայում, Դեր Զորում, Կունեյտրայում, Հասաքեում և Ռակկայում 149 զինյալ վայր է դրել զենք և հանձնվել իշխանություններին: Նրանցից 105-ը Հասաքեի մարզից են: ԶինյալներԸ խոստացել են մասնակցել Սիրիայի վերակառուցմանը՝ կոչ անելով մյուս զինյալներին հետևել իրենց օրինակին:

Հայերեն

COP17-ի բացման հանդիսավոր արարողություն․ ՈՒՂԻՂ

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամներն ԱԱ-ի եզրափակիչում են

Ծանրորդ Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն

Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը