Մարզային

Գյումրիում երիտասարդն ընկել է գնացքի տակ

1 րոպեի ընթերցում

Գյումրիում երիտասարդն ընկել է գնացքի տակ

ԳՅՈՒՄՐԻ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻ նախարարության Շիրակի մարզի փրկարարական վարչությունը հուլիսի 24-ին ժամը 21.40-ին տեղեկություն է ստացել այն մասին, որ Երևան-Գյումրի ուղեմասի 2727 կիլոմետրի Գյումրի քաղաքի Երևանյան խճուղու 2-3 րդ կիլոմետրի մոտակայքում, չպարզված հանգամանքերում, էլեկտրագնացքի տակ մոտ 25-30 տարեկան երիտասարդ է ընկել: Երիտասարդը ստացված վնասվածքներից տեղում մահացել է: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՇՄ փրկարարական վարչությունից, ըստ նախնական տվյալների, երիտասարդը հավանաբար գիծն անցել է բջջային հեռախոսով խոսելով և չի նկատել մոտեցող գնացքը:

Արմենուհի Մխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում