Երևան-Երասխ ճանապարհին «Ֆոլքսվագեն Քրաֆտեր»-ը բախվել է «ՎԱԶ-2106»-ի
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ֆոլքսվագեն Քրաֆտեր» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի 42-րդ կմ-ին հուլիսի 23-ին` ժամը 19.00-ի սահմաններում, բախվել է «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի: Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2106»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, կատարվում է քննություն: