Իրավունք

Երևան-Սևան ճանապարհին «ԿամԱԶ»-ին բախված «Օպել Վեկտրա»-ի վարորդը հիվանդանոցում մահացել է

1 րոպեի ընթերցում

Երևան-Սևան ճանապարհին «ԿամԱԶ»-ին բախված «Օպել Վեկտրա»-ի վարորդը հիվանդանոցում մահացել է

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Չարենցավանի բաժնում հուլիսի 22-ին հաղորդում է ստացվել, որ «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան ժամը 21.00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 29-րդ կմ հատվածում բախվել է դիմացից ընթացող «ԿամԱԶ»-ի հետնամասին: «Օպել Վեկտրա»-ի վարորդը` 1988թ. ծնված Էդգար Վարդանյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ մահացել է: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ոստիկանության Չարենցավանի քննչական բաժանմունքում նախապատրաստվում են նյութեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում