Սիրիան հուսով է, որ ՄԱԿ-ի նոր բանագնացը հաջողության կհասնի սիրիական ճգնաժամի լուծման հարցում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիան ողջունել է ՄԱԿ-ի կողմից Ստեֆան դի Միստուրային Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց նշանակելու որոշումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, նա կներդնի Սիրիայի քաղաքական ճգնաժամը սիրիացիների և Սիրիայի ղեկավարության միջևլուծելուջանքեր: Սիրիայի արտաքին գործերի և սփյուռքի նախարարությունն ուղերձ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունին՝ հույս հայտնելով, որ Միստուրայի մեթոդները հիմնված կլինեն օբյեկտիվության և միջազգային օրենքների ու դրույթների վրա՝ որոնց համաձայն էլկհարգվի ազգային ինքնիշխանությունը, ինչպես նաև կարգելվի միջամտությունը երկրի ներքին գործերին, և հաշվի կառնվեն սիրիացի ժողովրդի ցանկությունը և ընտրությունը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունը Դի Միստուրային նշանակել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց այն բանից հետո, երբ նախկին բանագնաց Ախդար Իբրահիմին 2014թ.-ի մայիսի հրաժարական էր տվել: Ախդար Իբրահիմին ՄԱԿ-ի և ԱԵԼ-ի համատեղ բանագնաց էր նշանակվել 2012թ.-ի սեպտեմբերի 1-ին՝ փոխարինելով Քոֆի Անանին: Իբրահիմինհրաժարական էր տվել մայիսի 31-ին` միջսիրիական բանակցությունները վերսկսելու փորձը ձախողելուց հետո:

Հայերեն

COP17-ի բացման հանդիսավոր արարողություն․ ՈՒՂԻՂ

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամներն ԱԱ-ի եզրափակիչում են

Ծանրորդ Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն

Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը