Չենք հանգստանա, մինչև Հալեպում չվերականգնվի անվտանգությունն ու հանգստությունը. Բաշար ալ Ասադ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի Նախագահ Բաշար ալ Ասադը հուլիսի 16-ին Սահմանադրական երդում է տվել խորհրդարանի անդամների առջև: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով լիբանանյան «Ալ Մայադին» կայքը, իր ելույթում նա նշել է, որ 3 տարի և 4 ամիս անց ժողովուրդը ասել է իր խոսքը, որոշում ընդունել և իրականացրել այն:

«Հալեպը բոլոր սիրիացիների սրտում և հոգում է: Չենք հանգստանա, մինչև Հալեպում չվերականգնվի անվտանգությունն ու հանգստությունը: Սիրիայի վերականգնումը հաջորդ փուլի խորագիրն է: Միմյանց ձեռք ձեռքի տալով՝ եկեք վերականգնենք Սիրիան՝ ապացուցելու, որ ահաբեկիչներից ավելի ուժեղ ենք»,- նշել է Ասադը՝ ավելացնելով, որ նոր փուլը կլինի ահաբեկչության դեմ վերջնական հաղթանակը: Նրա խոսքով` Սիրիան կմնա հպարտ գավազան օտարների համար: Սիրիայի Նախագահը նաև չի մոռացել սիրելի Ռակկան, որը շուտով կազատագրվի ահաբեկիչներից:

Ապա հաստատել է, որ ժողովուրդն իր ձեռքը զենք վերցնելով` պաշտպանում է իր իրավունքը: «Ես ամենից շատ եմ ցանկանում, որ սիրիացիները` նրանք, ովքեր ստիպված հեռացել են, վերադառնան:»,- ասել է Ասադը:

Ընտրությունների արդյունքների վերաբերյալ նա նշել է, որ դրանք իրական արդյունքներ էին: Եվ սիրիացիները ձախողեցին արտասահմանի ծրագրերը: Նա շնորհավորել է ազգին հաղթանակի համար՝ ողջունելով հայրենիքի հանդեպ նվիրվածությունը: Ըստ Ասադի` ընտրությունները կրակոց էին` ուղղված ահաբեկիչներին, և արդյունքները ցույց են տվել, որ ոչինչ չի կարող խանգարել հպարտ, ազատ ազգի կամքին:

Ասադն իր շնորհակալությունն է հայտնել Իրանին, Ռուսաստանին և Չինաստանին` սիրիական ժողովրդի որոշումը հարգելու համար: Ապա նշել է, որ այն, ինչ կատարվում է Սիրիայում, ուղղակիորեն կապված է Պաղեստինի իրադարձությունների հետ: Պաղեստինյան հարցը մնում է հիմնական խնդիրը:

Սիրիայում նախագահական ընտրությունները տեղի են ունեցել հունիսի 3-ին, որտեղ ձայների առավելությամբ հաղթել էր Բաշար ալ Ասադը՝ ստանալով քվեների 88,7 տոկոսը: Նախագահի պաշտոնում սա Ասադի 3-րդ ժամկետն է. նախկինում` 2000 և 2007 թվականաներին նա նախագահ էր ընտրվել ազգային համընդհանուր քվեարկության արդյունքում:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում