ԱԻՆ աշխատակիցները Կապանում ապամոնտաժել են շենքներից մեկի թուլացած սալիկները
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ-ում հուլիսի 11-ին` ժամը 10.59-ին, տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Արամ Մանուկյան փողոցի շենքերից մեկի 3-րդ հարկի երեսպատման սալիկները թուլացել են և կախվել. առկա է ընկնելու վտանգ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն ապամոնտաժել են թուլացած սալիկները: