ԻԼԻՊ խմբավորումը հսկողություն է հաստատել Դեր Զոր մարզի մեծ մասի վրա

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն»՝ ԻԼԻՊ խմբավորումն իր հսկողության տակ է վերցրել Սիրիայի Դեր Զոր մարզի մեծ մասը, որը գտնվում է Իրաքի սահմանի մերձակայքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ալ Ջազիրա» կայքը, մինչ ինչ այդ տեղեկություններ էին հաղորդվել, որ ԻԼԻՊ-ը «Ջաբհա ան Նուսրայի» նահանջելուց հետո գրավել է Սիրիայի ամենամեծ նավթային բազաներից մեկը: Այսպիսով՝ ԻԼԻՊ-ի գրաված տարածքները Իրաքի հյուսիսային շրջաններից ձգվում են դեպի Դեր Զոր և Ռակկա, ինչպես նաև Հասաքեի հարավային հատվածներ՝ հասնելով մինչև Հալեպի արևելյան շրջաններ:

Նախօրեին տեղեկություններ էին ստացվել նաև այն մասին, որ ԻԼԻՊ-ը Դեր Զոր մարզի գյուղեր է գրավել:

ԻԼԻՊ խմբավորումը ռազմական գործողություններ է ծավալում Իրաքում և Սիրիայում, որի նպատակն է Սիրիայի, Լիբանանի և Իրաքի տարածքում հիմնել սունի իսլամական պետություն: Խմբավորումը Աբու Բաքր ալ Բաղդադիին առաջարկել է դառնալ իսլամական պետության ղեկավարը, և նա համաձայնել է: 2014թ.-ի փետրվարին խմբավորումը ԱՄՆ-ի կողմից հայտարարվել է ահաբեկչական:

Հայերեն

COP17-ի բացման հանդիսավոր արարողություն․ ՈՒՂԻՂ

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամներն ԱԱ-ի եզրափակիչում են

Ծանրորդ Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն

Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը