Սիրիայի Հոմսի շրջանի Հուսն գյուղի բնակիչներն սկսել են վերադառնալ իրենց տներ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոմսի արևմուտքում գտնվող Հուսն գյուղի բնակիչները սկսել են վերադառնալ իրենց տներ` այնտեղ բոլոր պայթուցիկ սարքավորումների վնասազերծումից հետո, որոնք տեղադրել էին զինված ահաբեկչական խմբավորումները: Ինչպես հաղորդում է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, բացի այդ, բացվել են գյուղի բոլոր ճանապարհները:

«Լաթաքիայի տեղեկատվական ցանց» ֆեյսբուքյան էջից «Արմենպրես»-ըտեղեկացաց, որ սիրիական բանակը հսկողություն է հաստատել Հալեպի հյուսիսում գտնվող Սինաիա քաղաքի մեծ մասին վրա: Այժմ շարունակվում են բախումները քաղաքի ծայրամասերում: Աղբյուրը տեղեկացնում է, որ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորումը մտել է Դեր Զորի հարավ-արևմուտքում գտնվող Մայադին քաղաք, ոչնչացնելով «Ջաբհա ան Նուսրա» և այլ իսլամիստական խմբավորումների անդամներին:

Բախումները զինյալների դեմ շարունակվում են Հալեպի որոշ թաղամասերում և մերձակա գյուղերում: Զինյալները 20 հրթիռ են արձակել Հալեպի Նաբլ և Զարհրա գյուղերի ուղղությամբ, ինչի հետևանքով 1 երեխա զոհվել է, կան նաև վիրավորներ: Բախումներ են ընթանում նաև Դամասկոսի մերձկայքում գտնվող Արևելյան Ղուտայի շրջանում, որտեղ տանսյակ զինյալներ են սպանվել և վիրավորվել:

Մարդու իրավունքների մոնիթորինգի սիրիական կենտրոնի տվյալներով` նախօրեին Սիրիայում 37 մարդ է զոհվել: ՄԱԿ-ի տվյալներով, Սիրիայում զոհերի թիվը եռամյա հակամարտության ընթացքում գերազանցել է 150 հազարը:

Հայերեն

COP17-ի բացման հանդիսավոր արարողություն․ ՈՒՂԻՂ

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամներն ԱԱ-ի եզրափակիչում են

Ծանրորդ Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն

Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը