Մարզային

Վայոց ձորում, Արմավիրում և Արագածոտնում հակակարկտային կայաններից իրականացվել է 14133 կրակոց

1 րոպեի ընթերցում

Վայոց ձորում, Արմավիրում և Արագածոտնում հակակարկտային կայաններից իրականացվել է 14133 կրակոց

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության հակակարկտային 48 կայաններից հուլիսի 2-ին` ժամը17.11-ից մինչև 19.03-ն ընկած ժամանակահատվածում Վայոց ձորի, Արմավիրի և Արագածոտնի մարզերի մի շարք համայնքներում իրականացվել է 14133 կրակոց: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, կրակոցներն իրականացվել են Ռինդ, Գետափ, Աղավնաձոր, Մոզրով և Արենի գյուղերում, Արմավիրի մարզի Վանանդ, Շենիկ, Արգինա, Քարակերտ, Լեռնագոգ, Տալվորիկ և Արտամեդ գյուղերում, Արագածոտնի մարզի Լուսակն գյուղում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում