Մարզային

Վարդենիս-Փոքր Մասրիկ ճանապարհին «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենա է արգելափակվել

1 րոպեի ընթերցում

Վարդենիս-Փոքր Մասրիկ ճանապարհին «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենա է արգելափակվել

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ-ում հունիսի 29-ին` ժամը 01.56-ին, ահազանգ է ստացվել, որ Մ-14 միջպետական ավտոճանապարհի Վարդենիս-Փոքր Մասրիկ 11-րդ կմ-ում «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Ն. Գ.-ի «ՈՒԱԶ» մակնիշի 35lo071 պետհամարանիշով ավտոմեքենան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում