Քաղաքականություն

ՀՀ վարչապետը անհրաժեշտության դեպքում կարձագանքի Ռոբերտ Քոչարյանի հարցազրուցին

1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետը անհրաժեշտության դեպքում կարձագանքի Ռոբերտ Քոչարյանի հարցազրուցին

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ բոլոր պատասխանատուներն, ըստ ոլորտների, հիիմնավոր արձագանքել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին հայտարարությունները: ՀՀԿ գործադիր մարմնի նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետը նշեց, որ ինքը Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի հրապարակման օրը Լեռնային Ղարաբաղում է եղել, սակայն, պատասխանատուներն, ըստ ոլորտների, արձագանքել են նրա դիտարկումներին: «Ամեն դեպքում, մենք՝ որպես կառավարություն, պարտավոր ենք արձագանքել ցանկացած ողջամիտ հայտարարության: Ես դեռևս չեմ հասցրել ծանոթանալ բոլոր պարզաբանումներին: Կուսումնասիրեմ, և եթե լրացուցիչ պարզաբանումների կարիք լինի, անպայման պարզաբանում կներկայացնեմ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց նա:

Դիտարկմանը, թե փաստորեն Ռոբերտ Քոչարյանը վերադառնում է ակտիվ քաղաքականություն, Հովիկ Աբրահամյանը նշեց, որ իրենք ողջունում են ցանկացած անձի մուտքն ակտիվ քաղաքականություն, ում գործունեությունը կնպաստի երկրի զարգացմանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում