Շառլ Ազնավուրը ՀՀ սփյուռքի նախարարության պատվոգիր է հանձնել Շվեյցարիայի հայկական միության նախագահ Նժդեհ Խաչատուրյանին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրը հունիսի 21-ինդեսպանությունում տեղի ունեցած արարողության ժամանակ ՀՀ սփյուռքի նախարարության կողմից շնորհված պատվոգիր է հանձնել Շվեյցարիայի հայկական միության նախագահ Նժդեհ Խաչատուրյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, պատվոգիրը Նժդեհ Խաչատուրյանին շնորհվել է ՀՀ սփյուռքի նախարարության 5-ամյակի կապակցությամբ, «Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման բնագավառում ներդրած ավանդի, նախարարության հետ համագործակցության և իրականացված ծրագրերին ցուցաբերած աջակցության համար»:

Պարգևատրման արարողության ընթացքում դեսպան Ազնավուրը շնորհակալություն է հայտնել Նժդեհ Խաչատուրյանին հայապահպանման գործում ունեցած ավանդի համար, իսկ վերջինս էլ իր հերթին վերահաստատել է Շվեյցարիայում հայկական համայնքի պատրաստակամությունը` շարունակելու իրենց գործունեությունը` ի նպաստ հայրենիքի զարգացման և բարօրության:

Հայերեն

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը