Հասարակական

Կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատված Արամ Անանյանը նոր պաշտոնի է նշանակվել

1 րոպեի ընթերցում

Կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատված  Արամ Անանյանը նոր պաշտոնի է նշանակվել

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի որոշմամբ` կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատված Արամ Անանյանը տեղափոխվել է այլ աշխատանքի: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Կադաստրի պետական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լուսինե Նազարյանը, Արամ Անանյանը նշանակվել է «Բարձրավոլտ էլեկտրանանցեր» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնում:

Արամ Անանյանը կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար էր նշանակվել մայիսի 21-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում