Սիրիայի Հոմս քաղաքում ականապատ մեքենա է պայթել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական Հոմս քաղաքում հունիսի 12-ին պայթյուն է որոտացել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, ականապատ մեքենան պայթել է Ուադի Զահաբ թաղամասի Ալ Ահրամ փողոցում: Ոստիկանությունը տեղեկացնում է, որ պայթյունի հետևանքով զոհվել է 7 և վիրավորվել` 55 մարդ: Նրանց թվում կան կանայք և երեխաներ: Ավելի վաղ հայտարարվել էր 25 վիրավորների մասին:

Մյուս կողմից, ընդդիմադիր աղբյուրները տեղեկացնում են, որ մեկ այլ ուժգին պայթյուն է որոտացել Հոմս քաղաքում, որի հետևանքով 4 մարդ է զոհվել: Տեղանքը նյութական վնասներ է կրել:

Նախագահականն ընտրություններից հետո սա առաջին ահաբեկչությունն է:

Ավելի վաղ` մայիսի 10-ին, Հոմս քաղաքն ազատագրվել էր զինյալներից և բնակիչները վերադարձել էին իրենց բնակավայրեր:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում