Մարզային

Գառնի գյուղում տներից մեկին կից կացարան է այրվել

1 րոպեի ընթերցում

Գառնի գյուղում տներից մեկին կից կացարան է  այրվել

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոտայքի մարզի Գառնի գյուղի Չարենցի փողոցի թիվ 37 տանը հունիսի 11-ին` ժամը 20.37-ին, հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, պարզվել է, որ ամբողջությամբ այրվում է թիվ 36 տանը կից անասնագոմը (մոտ 50 քմ), որը ծառայում է որպես կացարան: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.15-ին, մարվել` 21.37-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում