Մարզային

Տավուշում կառավարումը կորցրած և շրջված «ԳԱԶ-69 Ա»-ի վարորդն ու 5 ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

1 րոպեի ընթերցում

Տավուշում կառավարումը կորցրած և շրջված «ԳԱԶ-69 Ա»-ի վարորդն ու 5 ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեմբերյանի «Միսխանա բաց» կոչվող հանդամասի տարածքում հունիսի 1-ին` ժամը 17.30-ի սահմաններում, «ԳԱԶ-69 Ա» մակնիշի ավտոմեքենան կորցրել է կառավարումը և շրջվել, ինչի հետևանքով վարորդը և 5 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, կատարվում է քննություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում