Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Աբդ ալ Ֆաթթահ աս Սիսիին` Եգիպտոսի նախագահական ընտրություններում հաղթելու առթիվ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 30-ին շնորհավորել է Աբդ ալ Ֆաթթահ աս Սիսիին` Եգիպտոսի նախագահական ընտրություններում ձայների բացարձակ մեծամասնությունն ստանալու առթիվր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը, ՌԴ Նախագաի մամուլի ծառայությունից հայտնել են, որ Պուտինի խոսքով` երկու կողմերը համոզված են, որ Ռուսաստանի և Եգիպտոսի միջև բարեկամական հարաբերությունների հարուստ ավանդույթները հետագայում կզարգանան բոլոր ոլորտներում: Իր հերթին Սիսին շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին` շնորհավորանքի համար, և ընդգծել է, որ պատրաստ է սերտ համագործակցության երկկողմ հարցերում, ինչպես նաև միջազգային գործերում:

Արդնեն իսկ տեղեկություններ են հրապարակվել, որ Եգիպտոսի պաշտպանության նախկիննախարար Աբդ ալ Ֆաթթահ աս Սիսին հավաքել է ձայների 93,3 տոկոսը, իսկ նրա մրցակիցը` Համդին Սաբահին՝ 3 տոկոսը: Սիսիի օգտին քվեարկել է 23 միլիոնից ավելի մարդ, իսկ Համդին Սաբահիի օգտին՝ 765 հազար, անվավեր է համարվել մոտ մեկ միլիոն քվեաթերթիկ:

Եգիպտոսում մայիսի 26-ից 28-ը տեղի են ունեցել նախագահական ընտրություններ: Մրցակցությունն ընթացել է Եգիպտոսի նախկին պաշտպանության նախարար Աբդ ալ Ֆաթթահ աս Սիսիի և սոցիալիստ Համդին Սաբահիի միջև:

Հայերեն Русский

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում