ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում մայիսի 22-24-ն ընթանում է Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ֆորումի շրջանականերում քննարկվող առանցքային թեմաներից մեկն էլ վերաբերում է ժամանակակից մեդիա ոլորտում բեկումնային տեխնոլոգիաների և փոփոխություններին ադապտացման կառավարմանը: Համաշխարհային տեղեկատվական օրակարգի սահմանման համար մղվող պայքարը վաղուց արդեն դարձել է ժամանակակից միջազգային հարբերություններին բնորոշ առանձահատկություններից մեկը: Համաշխարհային լրատվական շուկան շարունակում է անկայուն մնալ: Ի նկատի ունենալով այս ամենը` ԶԼՄ-ների և համաշխարհային տարբեր լրատվական գործակալությունների ղեկավարներ ֆորումի ընթացքում կքննարկեն համաշխարհային տեղեկատվական հանրության արդի միտումները և մարտահրավերները:
«Ժամանակակից մեդիաներ. փոխակերպման գլոբալ միտումներն ու հեռանկարները» թեմայով քննարկման բանախոսների թվում են «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը, Associated Press լրատվական գործակալության գլխավոր խմբագրի տեղակալ Թոմաս Քենթը, «ИТАР-ТАСС» լրատվական գործակալության տնօրեն Սերգեյ Միխայլովը և այլք: