Պաշտոնական

Հայաստանը ՀԲ վարկային պորտֆելի կատարողականի առումով լավագույն երկրներից է. ՀԲ տարածաշրջանային տնօրեն

2 րոպեի ընթերցում

Հայաստանը ՀԲ վարկային պորտֆելի կատարողականի առումով լավագույն երկրներից է. ՀԲ տարածաշրջանային տնօրեն

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀվարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Հենրի Քերալին: Հանդիպմանը մասնակցում էր նաև Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի տնօրեն Ժան-Միշել Հափին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը, ողջունելով հյուրերին, բարձր է գնահատել ՀԲ-ի հետ ծավալված արդյունավետ համագործակցությունը և վերահաստատել կառավարության պատրաստակամությունը՝ ամրապնդելու ձեռքբերումները և արձանագրելու նոր հաջողություններ:

ՀԲ տարածաշրջանային տնօրենն իր հերթին շնորհավորել է Հովիկ Աբրահամյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ, մաղթել բեղմնավոր աշխատանք: Հենրի Քերալին ընդգծել է, որ Համաշխարհային բանկը ՀՀ-ի հուսալի գործընկերն է, և Հայաստանը վարկային պորտֆելի կատարողականի առումով լավագույն երկրներից է: Պարոն Քերալին վստահեցրել է, որ ՀԲ-ն կշարունակի աջակցել ՀՀ կառավարությանը բարեփոխումների իրականացման և փոխգործակցության ավելի բարձր մակարդակի հասնելուգործում:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ՀՀ կառավարություն-Համաշխարհային բանկ համագործակցության ընթացքին և հեռանկարներին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես, անդրադարձ է եղել Հայաստանի Հանրապետության հետ Համաշխարհային բանկի 2014-2017 թթ. երկրի գործընկերության ռազմավարության առաջնահերթություններին և ընթացիկ ծրագրերին: Այս համատեքստում արծարծվել են պետական կառավարման համակարգում, տեսչական, քաղաքացիական ավիացիայի, հարկային և մի շարք այլ ոլորտներում իրականացվող բարեփոխումներին առնչվող մանրամասներ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում