Քաղաքականություն

Շառլ Ազնավուրը հանդիպել է Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական խմբի համանախագահներին

2 րոպեի ընթերցում

Շառլ Ազնավուրը հանդիպել է Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական խմբի համանախագահներին

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրը Դաշնային պալատում մայիսի 9-ին հանդիպում է ունեցել Շվեյցարիայի խորհրդարանի Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական խմբի երեք համանախագահների` ազգային խորհրդականներ Ուելի Լյուենբերգերի, Դոմինիկ դը Բումանի և պետական խորհրդական Հանս Ալթհերի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև խմբի գլխավոր քարտուղար Սարգիս Շահինյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, հանդիպման սկզբում, խոսելով ՀՀ նոր կառավարության գործունեության և Հայաստան-Շվեյցարիա հարաբերությունների զարգացման ուղղությամբ վերջինիս ունեցած ծրագրերի մասին, դեսպանը նշել է, որ նոր կառավարությունը մտադիր է էլ ավելի զարգացնել և խորացնել հարաբերությունները Շվեյցարիայի և Հայաստանի միջև:

Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են նաև Փերինչեքի գործին և ընդգծել համակարգված աշխատանքների կարևորությունը Հայաստանի և Շվեյցարիայի իշխանությունների միջև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ Պալատում նշված գործի քննությանը լավագույնս պատրաստվելու նպատակով:

Դեսպան Ազնավուրը խորհրդարանական խմբի համանախագահների հետ քննարկել է նաև խմբի հնարավոր այցելությունը Հայաստան 2015թ.` Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ, ինչպես նաև ներկայացրել է տարելիցին նվիրված Շվեյցարիայիում իրականացվելիք և համահայկական ծրագրերի նախնական գաղափարները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում