Դամասկոսի գյուղերում 26 զինյալ հանձնվել են իշխանություններին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դամասկոսի Քասուա շրջանի Զաքիա, Տայիբա, Մուկիլբիա գյուղերում 26 զինյալ վայր են դրել զենքերը և հանձնվել իշխանություններին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, ոստիկանությունը տեղեկացնում է, որ ապրիլ ամսվա ընթացքում Դամասկոսի գյուղերում իշխանություններին հանձնված զինյալների թիվը հասել է 310-ի: Մինչդեռ մարտ ամսին նման քայլի էին դիմել 500 զինյալներ:

Սիրիական բանակը Հալեպի ալ Լիրմուն թաղամասում տասնյակ զինյալների է ոչնչացրել, ինչպես նաև ոչնչացվել են նրանց պատկանող զենքերը: Բանակը հսկողություն է հաստատել Զահրա թաղամասում գտնվող մի շարք շինությունների վրա: Կանխվել է զինյալների մուտքը Միսր թաղամասից դեպի անվտանգ թաղամասեր: Տեղի ունեցած բախումները զինյալներին ստիպել են նահանջել: Բացի այդ, զինյալների թաքստոցներ են ոչնչացվել Հալեպի կենտրոնական բանտի մերձակայքում, Քասթիլիո, Շեյխ Սայիդ, Թել Ռաֆաաթ գյուղերում:

Սիրիական բանակը շարունակում է զինյալներին հետապնդել Իդլեբի գյուղերում: Սպանված տասնյակ զինյալների թվում եղել են չեչեններ և պակիստանիցներ:

ՄԱԿ-ի տվյալներով, Սիրիայում եռամյա հակամարտության ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 130 հազարը: Զոհված հայերի թիվը գերազանցել է 90-ը:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում