Սպորտ

Հայաստանի սուսերամարտիկը կարող Է մասնակցել օլիմպիական խաղերին. Արմեն Գրիգորյան

4 րոպեի ընթերցում

Հայաստանի սուսերամարտիկը կարող Է մասնակցել օլիմպիական խաղերին. Արմեն Գրիգորյան

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պատանի եւ երիտասարդ 7 մարզիկներ օրերս մասնակցեցին Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում կայացած այս տարիքային խմբերի սուսերամարտի աշխարհի առաջնությանը:

«Արմենպրես»-ի թղթակիցն այս առիթով զրուցեց Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի նախագահ, ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ Արմեն Գրիգորյանի հետ:

-Պարոն Գրիգորյան, Հայաստանի երիտասարդ սուսերամարտիկները Պլովդիվում զբաղեցրին համապատասխանաբար 46-րդ տեղը 68 երկրների թիմերի մեջ, իսկ պատանիները՝ 54-րդ տեղը 63 երկրների մարզիկների մրցավեճում: Ինչպե՞ս կարելի Է մեկնաբանել այս արդյունքը:

-Հայաստանի մարզիկները Պլովդիվում մասնակցեցին շատ բարձր կարգի մրցաշարի եւ լավ փորձ ձեռք բերեցին: Մեր առաջատար սուսերամարտիկը, Մայքլ Հովհաննիսյանը, տոնելով հաղթանակ 5 մրցամարտում եւ հավասար հաշվով ավարտելով 6-րդը, միայն վիճակահանությամբ զիջեց իր մրցակցին: Եթե բախտը ժպտար նրան, ապա մեր մարզիկների ելույթը լրիվ այլ տեսք կստանար:

- Եկեք մանրամասնենք այդ տարբերակը:

-Բացի ավելի բարձր արդյունքից, Մայքլը իրավունք կստանար մասնակցելու օգոստոսին Չինաստանում կայանալիք Պատանեկան 2-րդ օլիմպիական խաղերին: Ճիշտն ասած, մեր գլխավոր նպատակը սա Էր, եւ շատ ափսոս, որ Մայքլը զրկվեց այդ հնարավորությունից` շատ մոտ լինելով դրան:

-Պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգրերի ուրիշ վարկանիշային մրցաշար չկա: Այնպես որ, Հովհաննիսյանը արդեն պետք Է մտածի 2016թվականի օլիմպիական խաղերի մասին:

-Մենք 2 տարի ունենք Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարերի նախապատրաստվելու համար, եւ կարծում եմ, որ դա հնարավոր Է: Ժամանակը ցույց կտա, բայց մենք արդեն իսկ ակտիվ նախապատրաստվում ենք մրցումների: Հայաստանի սուսերամարտի ֆեդերաիան մայիս-հունիսին կանցկացնի Հայաստանի գավաթը, մեր մարզիկները դեռ պետք Է մասնակցեն մի շարք միջազգային մրցումների, որոնցից մեկը կանցկացվի Երեւանում:

- Այնպես Է ստացվել, որ մարզաձեւի ազգային ֆեդերացիան իր աշխատանքում շեշտը դրել Է երիտասարդների եւ պատանիների վրա:

-Այո: Իրերին պետք Է իրատեսորեն նայել եւ հասկանալ, որ մեծահասակների մրցումներին մասնակցելու համար մենք լավ հնարավորություններ չունենք եւ նախընտրեցինք այս տարբերակը, որն ավելի արդյունավետ Է:

-Սուսերամարտը թանկարժեք մարզաձեւ Է: Որքանո՞վ Է հաջողվում լուծել մարզաձեւի տեխնիկական հարցերը:

-Ասեմ, որ սուսերամարտի միջազգային եւ եվրոպական ֆեդերացիաների հետ մենք շատ սերտ կապեր ունենք, եւ նրանք մեզ ապահովում են ոչ միայն գույքով, այլ նաեւ տեխնիկայով: Այնպես որ, մենք ոչ միայն մարզազգեստ ենք ստանում, այլ նաեւ Էլեկտրասարքավորումներ, գույք, եւ մեր հավաքական թիմերը դրանով լիովին ապահոված են: Հայաստանը ԱՊՀ անդամ երկրներից միակն Էր, որի մարզիկը` Մայքլ Հովհաննիսյանը, մասնակցել Է եվրոպական միջազգային հավաքի: Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիան ապահովում Է իր մրցավարների եւ մարզիչների վերապատրաստումը եւ ընթացիկ ուսուցումը: Երեւանում կայանալիք միջազգային մրցաշարին այս անգամ կմասնակցեն ոչ թե 6, այլ 8 երկրներ. մեզ միանալու ցանկություն են հայտնել Ղազախստանի եւ Ուզբեկիստանի հավաքականները:

-Ութ երկրների մասնակիցների դեպքում երեւանյան մրցաշարը կանցկացվի իր ներկայի՞ս, թե այլ կարգավիճակով:

- Մասնակիցների նման թիվ ապահովելու դեպքում մենք կարող են դիմել Սուսերամարտի միջազգային ֆեդերացիա` Երեւանում այն աշխարհի գավաթի փուլի կարգավիճակով անցկանելու հայտով:

Զրուցեց Զավեն Վարդանյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում