Սիրիական բանակը ռազմական գործողություններ է իրականացնում Քեսաբի Չալմա լեռան շրջակայքում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լաթաքիայի Ջաբլա շրջանի մերձակայքում ապրիլի 14-ին մի քանի հրթիռ է ընկել: Բարեբախտաբար, վնասները միայն նյութական են: Բացի այդ, մի քանի հրթիռ է ընկել Կարդահա շրջանում` առանց վնաս պատճառելու:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Լաթաքիայի տեղեկատվական ցանց» ֆեյսբուքյան էջը, բախումները շարունակվում են Քեսաբի շրջանում, մասնավորապես՝ 45-րդ բարձունքից մինչ Խարբա Սուլաս ընկած տարածքում, որը գտնվում է Մշկիյթա և Բահլուլիա շրջանների մերձակայքում: Սիրիական բանակի գործողությունները այսօր և երեկ նաև կենտրոնացել են Սալիդրին գագաթի ուղղությամբ, որը ճանապարհ է բացում դեպի Չալմայի գագաթ, ինչպես նաև Նաբիին և Սամրա շրջաններ:

«Ալ Մայադին» կայքը տեղեկացնում է, որ Լաթաքիայի շրջանի Քեսաբի գյուղաքաղաքի հարավ-արևմուտքում գտնվող Նաբիին շրջանում տասնյակ զինյալներ են սպանվել:

Ավելի վաղ սիրիական ՍԱՆԱ գործակալությունը տեղեկացրել էր, որ բանակը հսկողություն է հաստատել Լաթաքիայի շրջանի Քեսաբ գյուղաքաղաքի արևմտյան հատվածում գտնվող Չալմա լեռան Ջաբալ Սալ Ռադին գագաթի վրա: Տեղի ունեցած բախումների ժամանակ տասնյակ զինյալներ են սպանվել:

Քեսաբի շրջանի վրահարձակումնսկսվելէմարտի 21-ին, Թուրքիայիսահմանիութ կետերից:Հարձակումնիրականացրելեն «ՋաբհաանՆուսրա»և «ՋեյշալԻսլամ» խմբավորումները` Թուրքիայի կառավարության անմիջական աջակցությամբ:Քեսաբահայերի մի մասը ապաստան է գտել Լաթաքիայի Սուրբ Աստվածածին եկեղեցու երկու սրահներում, մյուսները տներ են վարձել կամ բնակվում են իրենց ազգականների մոտ:

Հայերեն English

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը