Լաթաքիայում հրասանդներ են ընկել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լաթաքիայի գյուղերում ապրիլի 7-ին 7 հրթիռ է ընկել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Լաթաքիայի տեղեկատվական ցանց» ֆեյսբուքյան էջը, 3 հրթիռ ընկել է Ջաբլա շրջանում: Բացի այդ, Քարսանա և Բուսթան ալ Խուրի շրջանների մերձակայքում հրթիռների ընկնելու հետևանքով, նախնական տեղեկություններով, վիրավորվել է 8 մարդ, ովքեր տեղափոխվել են Լաթաքիայի հիվանդանոցներ: Վիրավորների թվում դպրոցական աշակարտներ կան:

Սիրիական ՍԱՆԱ գործակալությունը տեղեկանցում է, որ Հալեպի Համդանիա թաղամասում և Սաադ Ալլահ ալ Ջաբրի հրապարակում հրասանդներ են ընկել, ինչի հետևանքով 11 մարդ զոհվել է, ավելի քան 50-ը՝ վիրավորվել: Աղբյուրի տեղեկացմամբ` Հալեպի Աֆրին, Սինաիա, ալ Լիրմուն, Հանդարաթ, Ջանդուլ, Խան Տուման շրջաններում տասնյակ զինյալներ են սպանվել, ոչնչացվել են նրանց պատկանող մեքենաները:

Բացի այդ, ևս 5 քաղաքացի վիրավորվել է Դամասկոսի Բարամքե շրջանում հրասանդ ընկնելու հետևանքով:

Սիրիայում եռամյա հակամարտության ընթացքում, ՄԱԿ-ի տվյալներով, զոհերի թիվը գերազնացել է 130 հազարը:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում